Գնահատվել է գնդաձև կայծակի հետ հանդիպման ելքը
Հասարակություն
Գնդաձև կայծակի հանդիպումը մարդու հետ միշտ չէ, որ մահացու ավարտ է ունենում։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի առաջատար գիտաշխատող, գնդաձև կայծակների ռուսական կոմիտեի նախագահ Վլադիմիր Բիչկովը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր սովորական կայծակ կարող է առաջացնել գնդաձև կայծակ։ Այն կարող է ձգվել դեպի մարդը՝ մարմնի հեղուկների և իր բարձր լիցքի պատճառով։
Գիտնականը նշել է, որ վտանգի աստիճանը կախված է գնդաձև կայծակի լիցքից և ջերմաստիճանից։ Նրա խոսքով՝ այն կարող է առաջացնել ինչպես մահացու հարված, այնպես էլ սահմանափակվել այրվածքներով և էլեկտրական վնասվածքներով։
Ինքնապաշտպանության համար մասնագետը խորհուրդ է տվել նման իրավիճակում չշարժվել և չօգտագործել տեխնիկա՝ սպասելով, մինչև գնդաձև կայծակը մարի։ Սովորաբար այն գոյություն է ունենում մոտ 20 վայրկյան։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր