Արաղչին կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանի դեմ իր ագրեսիան
Աշխարհ
ԱՄՆ-Իրան համաձայնագրի կատարման պատասխանատվությունը, այդ թվում՝ Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի դադարեցման, ամբողջությամբ ընկնում է Միացյալ Նահանգների վրա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այս հեռախոսազրույցներում Թուրքիայից, Եգիպտոսից և Իրաքից գործընկերների հետ Արաղչին մատնանշել է Միացյալ Նահանգների պատասխանատվությունը համաձայնագրի իրականացման գործում և ընդգծել է սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) Լիբանանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցման անհրաժեշտությունը», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարի հեռախոսազրույցներից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի՝ միջնորդի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագիրը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։
Հունիսի 15-ից սկսած՝ ԱՄՆ-ն կդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը, ինչպես նաև անհապաղ և մշտապես կդադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր