Ուիթքոֆը և Քուշները մոտ ապագայում կայցելեն Ռուսաստան
Աշխարհ
Տեսանելի ապագայում տեղի կունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ տեսանելի ապագայում մենք ակնկալում ենք պարոն Ուիթքոֆի և պարոն Քուշների հերթական այցը:
Իհարկե, մենք հույս կդնենք, որ նրանք կզեկուցեն, թե ինչպես են ամերիկացիները պլանավորում իրականացնել համաձայնագրերն ամբողջությամբ իրենց առաջարկի հիման վրա», - ասել է Լավրովը լրագրողներին Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Մինսկում է։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր