Բժիշկը քննադատել է այրոցի դեմ տարածված միջոցը
Հասարակություն
Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը քննադատել է այրոցի դեմ լայն տարածում ստացած մեթոդներից մեկը՝ կաթ օգտագործելը։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Բժշկի խոսքով՝ կաթը կարող է ժամանակավորապես թեթևացնել վիճակը, քանի որ պատում է ստամոքսի լորձաթաղանթը և նոսրացնում ստամոքսահյութը։
Սակայն նա ընդգծել է, որ կաթը չի վերացնում այրոցի պատճառը և որոշ դեպքերում նույնիսկ կարող է կրկնակի թթվային արտազատում առաջացնել՝ իր բաղադրության մեջ առկա ճարպերի և կալցիումի պատճառով։
Վյալովը խորհուրդ է տվել կաթը չդիտարկել որպես այրոցի համակարգային կամ հիմնական բուժման միջոց։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ