Ֆրանսիական գինեգործները Թրամփի նոր մաքսատուրքերի սպառնալիքը վատ լուր են համարել
Աշխարհ
Ֆրանսիական գինու և ալկոհոլային խմիչքների արտահանողները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ 100% մաքսատուրք սահմանելու սպառնալիքը լուրջ հարված կարող է լինել ոլորտի համար։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է դիմել այդ քայլին, եթե Ֆրանսիան չեղարկի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ գործող 3 տոկոս թվային հարկը։
Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ արտահանման վրա հիմնված ֆրանսիական արտադրողները հայտնվել են քաղաքական և տնտեսական հակասությունների կենտրոնում՝ առանց այդ վեճին անմիջական մասնակցություն ունենալու։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ