Նշվել է Թայվանի համար կառուցված F-16 կործանիչների առանձնահատկությունը
Համաշխարհային Մամուլ
Military Watch Magazine-ը հայտնել է, որ Թայվանի ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-16 Block 70 կործանիչները ստացել են հինգ լրացուցիչ վառելիքային բաք։
Հրապարակման համաձայն՝ առաջին կառուցված ինքնաթիռը նկատվել է Տեխասի Ֆորտ Ուորթ ռազմածովային բազայի մոտ։ Այն համալրված է երեք կախովի և երկու կոնֆորմային վառելիքային բաքերով, որոնք տեղադրված են ֆյուզելյաժի վրա։
Հեղինակի գնահատմամբ՝ այս լուծումը ցույց է տալիս F-16 ծրագրի զարգացումը․ ինքնաթիռի համեմատաբար փոքր չափերը սահմանափակում են ներքին վառելիքի պաշարը և թռիչքի շառավիղը, ուստի արտաքին բաքերը կարևոր դեր ունեն հատկապես Խաղաղ օվկիանոսի երկար հեռավորությունների գործողությունների համար։
Ավելի վաղ ևս հաղորդվել էր, որ փորձնական F-16XL տարբերակը կարող էր կրել մինչև 27 հրթիռ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ