Շիրակում քննարկվել են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը
Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան հետ հունիսի 15-ին Շիրակի մարզպետի աշխատակազմում հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ։
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքը, դրանցում մարզի գյուղացիական տնտեսությունների ընդգրկվածության ավելացմանն ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նախարարությունը մշտապես կանգնած է գյուղացիների կողքին և նախարարության կողմից արդեն իսկ իրականացվում են երկու տասնյակի հասնող աջակցման ծրագրեր, որոնց նպատակն է մարզերում ապահովել գյուղատնտեսության կայուն զարգացումը։
Այնուհետև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հանդիպել է համայնքների վարչական պատասխանատուների, գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչների հետ, քննարկել անելիքներն ու ներկայացրել նոր մշակվող նախագծի մանրամասները, պատասխանել ներկաների հարցերին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր