ԱՄՆ-ն այժմ ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ. Վենս
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ՝ առանց միջնորդների։
«Մենք այժմ անմիջականորեն շփվում ենք իրանական համակարգի հետ, այնտեղ լավ հարաբերություններ ունենք։ Մենք այլևս հաղորդագրություններ չենք փոխանցում ոչ պաշտոնական ալիքներով, իրականում խոսում ենք նրանց հետ»,- ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։
Ըստ Վենսի՝ բանակցություններն այժմ ավելի արագ կընթանան։
«Երբ դուք խոսում եք նրանց հետ, հասկանում եք, թե ինչն է իրական և ինչը՝ կեղծ, ինչն է նրանց համար լուրջ և ինչը՝ ոչ»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ