Իսրայելցի զբոսաշրջիկներին Բարսելոնայի սաունայից դուրս են հրավիրել Դավթի աստղով կախազարդի պատճառով
Հասարակություն
Իսրայելից ժամանած երկու զբոսաշրջիկներ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հայտնվել են սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրանց դուրս են հրավիրել սաունայից։ Ըստ Daily Mail-ի՝ պատճառը եղել է նրանցից մեկի կրած Դավթի աստղով կախազարդը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար նախատեսված սաունայում։ Այլ այցելուներ նկատել են զարդը և վիճաբանություն սկսել, ինչից հետո հասել են նրան, որ զբոսաշրջիկներն ստիպված հեռանան համալիրից։
Նշվում է, որ միջադեպը շարունակվել է նաև դրսում․ ներկաներից մեկը վանկարկել է «Ազատություն Պաղեստինին» և իսրայելցի կանանց անվանել սիոնիստներ։
Հաղորդվում է, որ դեպքը քննադատության է արժանացել Իսրայելի իշխանությունների կողմից։ Հոդվածում նաև նշվում է, որ Եվրոպայում վերջին շրջանում աճել են իսրայելցի զբոսաշրջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքերը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր