Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրի Վենսը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հունիսի 19-ին Եվրոպայում կստորագրի Իրանի հետ համաձայնագիրը: Նա նաև հնարավոր է համարել իր մասնակցությունը արարողությանը։
«Դե, կախված է հանգամանքներից։ Ջ.Դ. (Վենսը) այնտեղ կլինի։ Սկզբում էլ ենթադրվում էր, որ նա դա կանի: Ես, հավանաբար, այդ ժամանակ (Եվրոպայից) կհեռանամ։ … Գուցե ես մասնակցեմ։ Գուցե ոչ», – լրագրողներին ասել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ հանդիպումից հետո՝ Էվիան-լե-Բենում G7 գագաթնաժողովի շրջանակներում։ ԱՄՆ նախագահը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կմասնակցի Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը Շվեյցարիայում հունիսի 19-ին։
Ամերիկացի առաջնորդը նաև խոստացել է, որ համաձայնագրի տեքստը շուտով կհրապարակվի։ «Շատ շուտով։ … Հավանաբար շատ շուտով։ Ուրբաթ օրվանից հետո որոշ ժամանակ անց», – ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր