Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 

Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից առաջ իշխանական PR «ամբիոններից» հնչող հավաստիացումները, թե կանգնելու են գյուղացու կողքին, ոչ մի կիլոգրամ բերք չի փչանալու, իսկ Եվրոպան գրկաբաց սպասում է հայկական արտադրանքին, այսօր աստիճանաբար դասվում են հերթական դրժված խոստումների՝ սովորական դարձած շարքին։

Ընտրություններն անցան, ձայները հավաքվեցին, և իշխանական վերնախավը, ինչպես միշտ, սկսեց դանդաղ, բայց վստահ քայլերով հետ կանգնել սեփական խոսքերից՝ մեն-մենակ թողնելով հողագործին իր հոգսերի ու վարկերի հետ։ Այն, որ եվրոպական շուկաների մասին թեզերը զուտ քաղաքական սիրախաղեր էին, այլևս չեն թաքցնում անգամ կառավարության ներսում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս բաց տեքստով հայտարարեց այն, ինչի մասին անկախ փորձագետները բարձրաձայնում էին տարիներ շարունակ. լոգիստիկան չափազանց թանկ է, աշխարհագրական հեռավորությունը՝ մեծ, և պարզվում է՝ եվրոպական շուկան բացարձակապես հարմար չէ հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Կամ՝ հակառակը: Սա պարզապես տնտեսական վերլուծություն չէ, սա սեփական ձախողման և նախկինում հնչեցրած ստերի պաշտոնական խոստովանությունն է։ Իշխանությունը, որը խոստանում էր այլընտրանքներ փնտրել ռուսական շուկային, այսօր փաստի առաջ է կանգնեցնում նրանց։ Թեև քաղաքական դաշտում փորձ է արվում ամեն գնով նվազեցնել ռուսական շուկայի դերը, թվերն ու տնտեսական իրականությունը հակառակն են ապացուցում։ Այն գներով, որոնցով հայկական գյուղմթերքը հնարավոր է իրացնել Ռուսաստանում, Եվրոպայում պարզապես անհնար է. եվրոպական շուկայում հայկական միրգն ու բանջարեղենը որոշ դեպքերում ստիպված են վաճառել երկուսից երեք անգամ ավելի էժան, քան Ռուսաստանի Դաշնությունում։ Արդյունքում՝ իշխանության վարած քաղաքականության պատճառով հայ հողագործը զրկվում է բարձր եկամուտ ապահովող ավանդական շուկայից՝ դիմացը ստանալով ոչ շահավետ և խիստ պահանջկոտ եվրոպական ուղղությունը:

Մինչ նախարարությունների աշխատասենյակներում արդարացումներ են փնտրում, գյուղերում արդեն իսկ ահազանգեր են հնչում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին խոշոր գյուղացիական տնտեսություններում արդեն սկսվել են առաջին լուրջ խնդիրները. կուտակված բերքը չիրացվելու պատճառով մասսայականորեն փչանում է և դառնում թափելու ենթակա։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։ Շատ շուտով մեկնարկելու է ծիրանի և ամառային այլ մրգերի գերակտիվ սեզոնը։ Եթե հիմա՝ համեմատաբար փոքր ծավալների դեպքում, լոգիստիկան ու իրացումը ձախողված են, ապա ի՞նչ է լինելու շաբաթներ անց, երբ տոննաներով ծիրանը սպասի արտահանման։ Թե ինչպես են իշխանությունները պատրաստվում դուրս գալ այս հասունացող տնտեսական քաոսից, որը սպառնում է վերջնականապես սնանկացնել հայաստանյան գյուղացուն, մեծագույն հարց է։ Սակայն դատելով նրանց գործելաոճից՝ պատասխանը մեկն է. գյուղացին հերթական անգամ վճարելու է իշխանության տնտեսական տգիտության ու սին խոստումների գինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Ամենադիտված