Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները 

Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն հասցրել ենք նկատել, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն իրենց հռչակել են «ընտրություններում հաղթած», ավելին՝ ընդդիմությանը «ջախջախած», բայց չեն դրսևորվում որպես այդպիսին: Ու հարցն այստեղ այն չէ միայն, որ թե՛ «ընտրություններ», թե՛ «հաղթած» բառերը մեր իրականության պայմաններում ու Փաշինյանի և նրա ՔՊ-ի վերաբերյալ կարելի է միայն չակերտներում նշել: Տեղի ունեցած քաղաքական միջոցառումն ու դրա ընթացքը, հատկապես ձայների հաշվարկի ու հարջորդած մանիպուլ յացիաների, կամայականությունների պարագայում, շատ քիչ աղերս ունեն «ժողովրդավարական ընտրություններ» սահմանման հետ:

Ինչ վերաբերում է «հաղթելուն», ապա նույնիսկ փաշինյանական ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսն է ձայն տվել Փաշինյանին ու ՔՊին: Ըստ որում, Փաշինյանը դա հռչակել է «օրգանիկ քվեներ», ասել կուզի՝ մաքուր, անկաշառ, սիրահոժար կերպով նրա օգտին են քվեարկել: Հարկավ, մի քանի հարյուր հազարի մեջ կարող են լինել ու կան նաև «համոզված նիկոլականներ»: Բայց այդ 49 տոկոսը բովանդակային առումով վարչական ռեսուրսի, բյուջետային հաստատություններում ճնշումների, ոստիկանական ահաբեկումների, նաև կառավարական մասշտաբով «ընտրակաշառքների» (թոշակներ, բուժօգնություն, զինծառայության ժամկետի կրճատում, խմածության համար «պռավայից» զրկվածների «ռեաբիլիտացիա» և այլն) բերած «ձայներն» են:

Եվ, այդուամենայնիվ, ի՞նչ է անում «հաղթած», «49 տոկոսանոց» Փաշինյանի իշխանությունը:

Առհասարակ, եթե գտնում են, որ հաղթող են, ապա պիտի արդեն տրամադրվեին երկրի համար գործ անելու, աշխատելու: Չէ, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն լինի: Դա նորմալ քաղաքական ուժերի պարագայում է տրամաբանական:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շարունակում է աղմկել ու «բլոգերություն» անել: Գրեթե ամբողջ ընտրարշավի ընթացքում նա խոսել է հիմնականում բռնությունների, ռեպրեսիաների, անձնական ունեցվածքի ու սեփականության բռնազավթման մասին: Ու կիրառել է, ի դեպ: Գրեթե ոչինչ կամ հիշարժան ոչինչ՝ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի, խնդիրներ լուծելու մասին:

Նույնն անում է նաև ընտրություններից հետո: Նորից խոսում է ունեզրկելուց, նստեցնելուց, կուսակցություններ փակելուց և այլն: Ու այդ ամենը՝ գռեհկագույն բառապաշարով ու պահվածքով: Ասում է՝ «թավիշը» վերջացավ: Կարելի է կարծել, թե 8 տարի շարունակ քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, «գործսարքոցիներ» և այլ այլանդակ դրսևորումներ չեն եղել:

Բայց այն, ինչ ասվում է հիմա, արդեն հստակ ազդանշան է, որ Փաշինյանը Հայաստանը թափով գլորում է դեպի բացարձակ բռնապետության անդունդը: Եթե կուզեք՝ վիհը: Առավել ևս, որ յուր քպականները, կարծես ստանդարտ «շպարգալկայով», նույն մտքերն են իրենց էջերում գեներացնում՝ կարծես մրցելով, թե ով ավելի շատ կքծնի «շեֆին»: Դե, ցուցակների խնդիր արդեն չկա, ընտրություններն անցան, հիմա հերթը պաշտոնները պահելունը կամ ստանալունն է:

Այն, ինչ հիմա հայտարարում ու նաև անում է Փաշինյանի իշխանությունը, արդեն հստակ ախտորոշում է. ոչ մի օգտակար կամ հանրօգուտ գործ կամ նախաձեռնություն, միայն վնասարարություն, միայն վատություն, չարություն, ատելության սերմանում, բռնություններ ու սպառնալիքներ: Վնասարարության, մանրախնդրության ցեցը հանգիստ չի տալիս նրանց: Ու ավելի հեռու են գնում: Պատկերավոր ասած՝ դրսևորում են հուժկու սլացք… դեպի վնասարարության, մանրախնդրության ու բռնապետության անդունդ:

Ու հարցը միայն ընդդիմադիր ուժերից մեկին կամայականորեն «անցողիկ շեմից» զրկելը չէ: Զուգահեռ նաև ազատ խոսքի դաշտն են «մաքրում»: Օրինակ՝ ֆեյսբուքյան գրառման համար քաղաքագետ, դասախոս Ալեն Ղևոնդյանին ձերբակալում են, ապա զրկում խոսքի իրավունքից: Հարցը միայն անձը և կոնկրետ դեպքը չէ: Չնայած, դա էական է:

Բուն հարցն այն է, որ զուտ խոսք ասելու համար մարդուն զրկում են խոսքի իրավունքից: Ու սա առաջին դեպքը չէ: Ու սա արդեն բռնատիրության հստակ ախտանիշ է:

Բռնատիրության հստակ ախտանիշ է նաև այն, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին պարզապես մեկ անձի կամքով թույլ չեն տալիս սահմանը հատել, երբ դրա արգելքը պարզապես չկա: Բայց Փաշինյանը շարունակում է խոսել ռեպրեսիաների, բռնությունների, կալանավորելու, բանտարկելու մասին: Սա նաև օրինաչափ դրսևորում է: Ի՞նչ տեսանկյունից:

Տեսեք. որևէ մեկը, առաջին հերթին՝ իրենք, չեն կասկածում, որ չեն հաղթել: Որ լեգիտիմ չեն: Իսկ ի՞նչ է անում ցանկացած ոչ լեգիտիմ, հանրային աջակցություն չվայելող (մեղմ ասած) իշխանություն:

Ճիշտ է, դիմում է զանգվածային ռեպրեսիաների, հալածում է բոլոր ընդդիմադիրներին, բնում խեղդում այլակարծության ու ազատության թեկուզ փոքր դրսևորում, հարձակվում է բողոքի կամ անհանդուրժողականության յուրաքանչյուր դրսևորման վրա:

Դրա համար էլ, ի դեպ, միակ բանն, ինչ այս 8 տարին կայուն աճել է, ոստիկանական ուժերն են և նրանց տրվող «պարգևավճարները»:

Այսինքն, ձգտում է բացարձակ բռնապետության: Եվ Փաշինյանը, որ առանց այդ էլ դրան մեծապես հակված էր (նա երբեք էլ ժողովրդավար չի եղել), հիմա արդեն շատ ավելի արագ վերածվելու է վայրագ բռնատիրական ռեժիմի ղեկավարի: Իսկ ի՞նչ է դա նշանակում փոքր երկրի համար, որը հայտնվել է աշխարհաքաղաքական խոշոր սպառնալիքների, հակադիր շահերի բախման էպիկենտրոնում, ի լրումն՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների մեջ: Զուտ քաղաքական առումով դա նշանակում է շարունակական ցնցումների ծանր փուլ: Դրա համար կան բոլոր պայմանները, որոնցից առաջինը իշխանության ոչ լեգիտիմությունն է կամ «լեգիտիմության ճգնաժամը»: Այսինքն, Հայաստանին քիչ էր անցած ութ տարվա ճգնաժամը բոլոր առումներով, մի հատ էլ հավել յալ ճգնաժամ ենք շալակում:

Ու հանուն ինչի՞: Սա, եթե բան է, զուտ հռետորական հարց էր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Ամենադիտված