Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման համար
Աշխարհ
Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ականազերծող նավերը ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողությունների համար, TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
«Մենք տարածքում ունենք երկու ականազերծող նավ՝ «Լիրը» և «Անդրոմ դե»-ն, որոնք պոտենցիալ պատրաստ են աջակցել ականազերծման գործողություններին», -ասել է պաշտպանության նախարարը։
Նա չի նշել նավերի ճշգրիտ գտնվելու վայրը, բայց ընդգծել է, որ դրանք ներկայումս «ոչ հեռու են Հորմուզի նեղուցից»։ «Սա նշանակում է, որ նրանք կարող են շատ արագ միջամտել», - նշել է Վոտրենը։
Նախարարը շեշտել է արագ տեղակայման կարևորությունը, քանի որ «մինչև հիմա անորոշություն կա այն մասին, թե արդյոք նեղուցը ականապատված է, թե ոչ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ