FT. Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն
Աշխարհ
ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս, Financial Times-ին (FT) ասել է աշխարհի ամենամեծ տանկերային նավատորմի օպերատոր Mitsui O.S.K. Lines-ի գործադիր տնօրեն Զետարո Տամուրան։
Նրա խոսքով՝ նավագնացության ընկերությունները չեն շտապում վերադառնալ բնականոն գործունեությանը և կսպասեն հաստատմանը, որ ձեռք բերված համաձայնագրերը իսկապես ապահովում են նեղուցով անվտանգ անցումը։ «Հիմնականում կարելի է ենթադրել, որ դա կտևի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», - թերթը մեջբերել է Թամուրայի խոսքերը։
Ըստ Financial Times-ի՝ նեղուցի տարածքում շարունակում են մնալ հարյուրավոր նավեր՝ սպասելով անվտանգ անցմանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան