Իրանը մեկնարկում է Կատարի հետ էլեկտրաէներգիայի բաշխման միացման նախագիծը
Աշխարհ
Իրանի և Կատարի էներգետիկ համակարգերի միացման նախագիծը շուտով կմտնի տեխնիկական իրականացման փուլ, ըստ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի։
«Իրանն այժմ էլեկտրաէներգիա է փոխանակում Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի Հանրապետության և Իրաքի հետ։ Կատարի հետ էներգետիկ համակարգի միացման նախագծի ուսումնասիրությունները նույնպես գտնվում են վերջնական փուլում», - նախարարի խոսքերն է մեջբերում կառավարության մամուլի ծառայության կայքը։
Ալիաբադին նշել է, որ Իրանի էներգետիկայի նախարարության օրակարգում են նաև Պարսից ծոցի այլ երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան