ԱՄՆ խոշորագույն բանկերը նվազեցրել են նավթի համաշխարհային գների կանխատեսումը
Տնտեսություն
Ամերիկյան խոշոր ֆինանսական կազմակերպությունները՝ Morgan Stanley-ն և Goldman Sachs-ը, վերանայել և նվազեցրել են 2026 թվականի նավթի համաշխարհային գների իրենց կանխատեսումները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ տարվա վերջում Brent տեսակի նավթի միջին գինը կկազմի մոտ 80 դոլար մեկ բարելի դիմաց, մինչդեռ նախկին կանխատեսմամբ սպասվում էր 90 դոլար։ Այսպիսով՝ կանխատեսումը նվազեցվել է 10 դոլարով։
Փորձագետների կարծիքով՝ գների նվազմանը կարող են նպաստել Հորմուզի նեղուցի վերաբացումը, Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների աճը և Պարսից ծոցի երկրների արդյունահանման աստիճանական վերականգնումը։
Goldman Sachs-ում նաև կանխատեսել են, որ տարածաշրջանից նավթի արտահանումը կարող է ամբողջությամբ վերականգնվել արդեն հուլիսի վերջում, իսկ արդյունահանումը վերադառնալ նախապատերազմյան մակարդակին հաջորդ տարվա սկզբին։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան