ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ նոր հարվածների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներին։
Գերատեսչության տվյալներով՝ թիրախում են եղել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, ինչպես նաև հեռահար անօդաչու սարքերի պահպանման, հավաքման և գործարկման վայրերը։
Բացի այդ, հարվածներ են հասցվել ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողություններում կիրառվել են օպերատիվ-մարտավարական ավիացիա, հարվածային անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր և հրետանի։
Ավելի վաղ նախարարությունը նաև հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են մի շարք հրթիռներ, կառավարվող ավիառումբեր և հարյուրավոր անօդաչու սարքեր։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան