Իլհամ Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել
Աշխարհ
Իլհամ Ալիևը Հռոմի պապ Լևոն 14-րդին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
«Սուրբ աթոռի միջկրոնական երկխոսության հարցերի վարչության ղեկավար Ջոր Ջեյքոբ Կուվակադայի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Ալիևը նրան է փոխանցել Հռոմի պապի՝ Ադրբեջան այցելելու հրավերով նամակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ալիևն ու Վատիկանի պատվիրակությունն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Ադրբեջանի տարածքում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման, ինչպես նաև «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Սուրբ աթոռի հետագա համագործակցության հարցերը։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան