Ռուսաստանում հայտնել են Starlink կապի խափանման նոր համակարգի կիրառման մասին
Ռուսաստան
Ռուսաստանում սկսել են կիրառել «Վոլնա Կուպոլ Գարանտ» անվանումով ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ, որը նախատեսված է Starlink արբանյակային կապի ալիքների խափանման համար։ Այդ մասին հայտնում է «Военный осведомитель» Telegram ալիքը։
Հրապարակման համաձայն՝ համակարգը բաղկացած է մի քանի կցորդներից, որոնց վրա տեղադրված են հատուկ ալեհավաքներ՝ ռադիոթափանցիկ ծածկի տակ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղակայվել նաև առանձին հարթակների վրա։
Նշվում է, որ համակարգը ենթադրաբար խանգարումներ է ստեղծում Starlink-ի աշխատանքի համար՝ ազդելով հատկապես այն սարքավորումների վրա, որոնք կիրառվում են անօդաչու սարքերի կառավարման նպատակով։
Ըստ հրապարակված տվյալների՝ մեկ համալիրն ապահովում է մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածքի ծածկույթ։ Հաղորդվում է նաև, որ նման համակարգեր կարող են տեղակայված լինել ռազմավարական ուղղություններով։
Ավելի վաղ Ռուսաստանում հայտարարել էին արբանյակային կառավարմամբ ծանր անօդաչու սարքերի մշակման աշխատանքների մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ