Մասկի SpaceX-ը 60 միլիարդ դոլարով ձեռք է բերել Cursor-ի մշակող ընկերությունը
Աշխարհ
Իլոն Մասկի տիեզերական ընկերությունը՝ SpaceX-ը, իրականացրել է Anysphere ընկերության ձեռքբերման գործարքը։ Վերջինս Cursor արհեստական բանականությամբ աշխատող ծրագրավորման հավելվածի մշակողն է։ Reuters-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է 60 միլիարդ դոլար։
Հաղորդվում է, որ գործարքը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ավելի վաղ նշվում էր, որ Մասկը պարտավորվել էր ավարտին հասցնել գնումը մինչև 2026 թվականի ավարտը։
Anysphere-ի նախագահ Օսկար Շուլցը հայտարարել է, որ ընկերությունը բարձր է գնահատում համագործակցությունը և SpaceX-ը համարում է աշխարհում առաջատարներից մեկը հաշվողական ենթակառուցվածքների ոլորտում։
Գործարքից հետո Cursor-ը կստանա լրացուցիչ տեխնիկական և հաշվարկային ռեսուրսներ՝ արհեստական բանականության մոդելների զարգացման համար։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Մասկի տեխնոլոգիական նախագծերի շրջանակում նախատեսվում է զարգացնել առանձին ուղղություններ՝ ներառյալ ծրագրավորման, պատկերների ստեղծման և չաթ-հարթակների համար նախատեսված ԱԲ համակարգերը։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան