Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ–ԱՄՆ առևտրային համաձայնագիրը
Աշխարհ
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրոպական միության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագրին՝ մեղմելով կողմերի միջև առևտրային լարվածությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Համաձայնագրի օգտին քվեարկել է 440 պատգամավոր, դեմ՝ 151-ը, իսկ 50 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոր մաքսատուրքերի սպառնալիքներից մի քանի օր անց։
Սպասվում է, որ համաձայնագրի վերջնական հաստատումը ԵՄ անդամ պետությունները կտան հունիսի 26-ին, ինչով կավարտվի շուրջ մեկ տարի շարունակված վավերացման գործընթացը։
Bloomberg-ի գնահատմամբ՝ այս քայլը կարող է ժամանակավորապես թուլացնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային հակասությունները։ Սակայն կողմերի միջև դեռ պահպանվում են տարաձայնություններ մետաղների մաքսատուրքերի և տեխնոլոգիական կարգավորման հարցերում։
Ավելի վաղ Թրամփը պահանջել էր Ֆրանսիայից վերանայել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկը՝ հակառակ դեպքում սպառնալով բարձր մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը