700 հազար դրամի գողություն՝ Բաշինջաղյան փողոցում. 21-ամյա երիտասարդը խոստովանել է մեղքը
ՀասարակությունՀունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։
Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։
Անհատ ձեռնարկատերը հայտնեց, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվեց հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Չինաստանում աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստվել է խոզի մի քանի օրգան