Գերմանացի քաղաքագետը Ուկրաինայի հակամարտության ավարտի գլխավոր պայման է համարել Պուտին–Զելենսկի հանդիպումը
Աշխարհ
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հիմնական տարբերակը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպումը։
Նրա կարծիքով՝ շարունակվող հակամարտությունը բացասաբար է անդրադառնում բազմաթիվ կողմերի վրա, և բանակցային գործընթացի համար անհրաժեշտ է անցնել ամենաբարձր քաղաքական մակարդակ։
Ռարը նշել է, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր չէ վերջնական համաձայնություններ ձևակերպել, իսկ խաղաղության պայմանագրի և եվրոպական անվտանգության ապագա համակարգի շուրջ որոշումները կարող են ընդունվել միայն պետությունների ղեկավարների մասնակցությամբ։
Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ արտաքին միջնորդները հաճախ առաջնորդվում են սեփական շահերով, մինչդեռ Եվրոպան փորձում է պահպանել իր դերակատարությունը գործընթացում, սակայն դեռևս միասնական մոտեցում չունի։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր հանդիպում անցկացնել G7 գագաթնաժողովի շրջանակում, իսկ Կրեմլում հայտարարել էին, որ բանակցությունների համար Մոսկվայի տարբերակը բաց է մնում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել