Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվում
Աշխարհ
Թբիլիսիի մոտ ռազմաբազայում տեղի է ունեցել «Կովկասյան արծիվ 2026» համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունների բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը, ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչները և այլ մասնակից պետությունների բարձրաստիճան հյուրեր։
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողները ողջունել են հյուրերին և ընդգծել, որ նման վարժանքները կարևոր դեր են խաղում համատեղ գործողությունների պլանավորման և կողմերի միջև փորձի փոխանակման գործում։
Նշվել է, որ այս վարժանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը, առանձնահատուկ նշանակություն ունեն ստորաբաժանումների մարտական պատրաստության կարողությունների ընդլայնման առումով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ