Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիա-ԵՄ երկրորդ գագաթնաժողովի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիա-ԵՄ երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 22-ին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով նախկինում խոստացել էր խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։
«Այսօր ես համաձայնության եկա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիա-ԵՄ երկրորդ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Իմ Լեյբորիստական կառավարությունը կատարում է իր խոստումը՝ վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ և վերականգնել Մեծ Բրիտանիայի կենտրոնական դերը Եվրոպայում», – գրել է Սթարմերը X-ում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել էր, որ այս գագաթնաժողովը «նոր ուղղություն կսահմանի» Լոնդոնի համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ