Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ «Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ) Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) 

129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից ստացված տեղեկանքի համաձայն, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում ունի 129 քաղաքական կուսակցություն։

Թիվը տպավորիչ է նույնիսկ միջազգային չափանիշներով։ Մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 2,3 միլիոն է, սակայն այդ համեմատաբար փոքր քաղաքական դաշտում գործում է 129 կուսակցություն։ Սա նշանակում է, որ միջին հաշվարկով յուրաքանչյուր 18-20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ քաղաքական կուսակցություն։

Առաջին հայացքից սա կարող է վկայել քաղաքական բազմակարծության ու ժողովրդավարության բարձր մակարդակի մասին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։

Գրանցված 129 կուսակցություններից հանրության զգալի մասը չի կարող հիշել անգամ տասը կուսակցության անուն։ Դրանցից շատերը տարիներ շարունակ չեն մասնակցում ընտրությունների, չունեն քաղաքական գործունեություն, գրեթե չեն երևում հանրային կյանքում և հիշվում են միայն պաշտոնական ցուցակներում։
Ավելին, յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական դաշտում սկսվում է նոր կուսակցությունների ստեղծման հերթական ալիքը։ Հաճախ դրանք ձևավորվում են մեկ անձի շուրջ, չունեն գաղափարախոսական հստակ հենք, կազմակերպական կայուն կառուցվածք կամ երկարաժամկետ քաղաքական ծրագիր։ Ընտրությունների ավարտից հետո նման կառույցների մեծ մասը կրկին անհետանում է քաղաքական օրակարգից։

Ստացված պատկերն ուշագրավ հակասություն է ստեղծում. Հայաստանի Հանրապետությունում գործում է 129 կուսակցություն, սակայն իրական քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող ուժերի թիվը փաստացի մի քանի միավոր է։ Ազգային ժողովում ներկայացված են ընդամենը 3ուժեր և այդքան էլ ապագայում կլինի, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններում մրցակցային պայքարը հիմնականում ծավալվում է նույն դերակատարների միջև։

Քաղաքագետները բազմիցս արձանագրել են, որ կուսակցությունների քանակի աճը դեռևս չի նշանակում քաղաքական համակարգի զարգացում։ Երբ կուսակցությունները ստեղծվում են ոչ թե գաղափարական հենքի, այլ իրավիճակային կամ անձնակենտրոն նպատակների համար, բազմակուսակցականությունը վերածվում է վիճակագրության։

Հատկանշական է նաև, որ պաշտոնական ցանկում կարելի է հանդիպել տասնամյակներ առաջ ստեղծված կուսակցությունների, որոնց գործունեության մասին հանրությունը գրեթե ոչինչ չի լսում։ Միաժամանակ պարբերաբար գրանցվում են նոր քաղաքական միավորներ, որոնք համալրում են արդեն իսկ ուռճացած ցուցակը։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում պետական գրանցում ստացած 129 կուսակցությունների ամբողջական ցանկը.
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
2. Պահպանողական կուսակցություն (ՊԿ)
3. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
4. Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ)
5. Նժդեհյան Ցեղակրոն կուսակցություն
6. Ազգային Ինքնորոշում Միավորում (ԱԻՄ)
7. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
8. Սահմանադրական Իրավունք Միություն (ՍԻՄ)
9. Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)
10. Հայրենիք կուսակցություն
11. Ազգային Ժողովրդավարական Միություն (ԱԺՄ)
12. Հայրենատեր կուսակցություն
13. Ազգային Զարգացման Գործընթաց կուսակցություն
14. Ազգային Միաբանություն կուսակցություն
15. Ազատություն կուսակցություն
16. Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցություն
17. Հաղթանակ կուսակցություն
18. Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն
19. Հայաստանի Կանաչների կուսակցություն
20. Միավորում հանուն Հայաստանի կուսակցություն
21. Հայաստանի Ժողովրդական կուսակցություն
22. Ազգային Անվտանգություն կուսակցություն
23. Արդարություն կուսակցություն
24. Հանրապետություն կուսակցություն
25. Ազգային Ժողովրդավարների Դաշինք կուսակցություն
26. Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն
27. Ազգային Համաձայնություն կուսակցություն
28. Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցություն
29. Ժառանգություն կուսակցություն
30. Միավորված Աշխատանքային կուսակցություն
31. Հայկական Երազանք կուսակցություն
32. Երրորդ Հանրապետություն կուսակցություն
33. Նոր Ժամանակներ կուսակցություն
34. Անկախ Հայաստան կուսակցություն
35. Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
36. Հայրենիք ու Պատիվ կուսակցություն
37. Համերաշխություն կուսակցություն
38. Արժանապատիվ Ապագա կուսակցություն
39. Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցություն
40. Բարգավաճ Հայաստան կուսակցություն
41. Ժողովրդավարություն և Աշխատանք կուսակցություն
42. Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ կուսակցություն
43. Հայկական Քվե կուսակցություն
44. Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն
45. Հայկական Սոցիալիստական Կոնգրես կուսակցություն
46. Հայք լիբերալ կուսակցություն
47. Գոյամարտ համազգային կուսակցություն
48. Ժողովրդավարական Ուղի կուսակցություն
49. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
50. Ռամկավար Ազատական կուսակցություն
51. Ազգային Վերածնունդ կուսակցություն
52. Ապրելու Երկիր կուսակցություն
53. Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցություն
54. Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
55. Հայազն կուսակցություն
56. Հայք (Հայկազուններ) կուսակցություն
57. Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
58. Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն
59. Լուսավոր Հայաստան կուսակցություն
60. Հայկական Վերածնունդ կուսակցություն
61. Համախմբում կուսակցություն
62. Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ) կուսակցություն
63. Բալասանյան Դաշինք սոցիալական կուսակցություն
64. Գործարար կուսակցություն
65. Ռեֆորմիստների կուսակցություն
66. Հանուն Սոցիալական Արդարության կուսակցություն
67. Վերածնվող Հայաստան կուսակցություն
68. Երկիր Ծիրանի կուսակցություն
69. Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն
70. Հայոց Հայրենիք կուսակցություն
71. Մեր Տունը Հայաստանն է կուսակցություն
72. Միավորված Հայեր կուսակցություն
73. Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
74. Ազգային Առաջընթաց կուսակցություն
75. Քաղաքացու Որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
76. Միասնության Թևեր կուսակցություն
77. Հայ Կառուցողական կուսակցություն
78. Հայաստանի Եվրոպական կուսակցություն
79. Ադեկվադ կուսակցություն
80. Դեմոկրատական Այլընտրանք կուսակցություն
81. Ազգային Օրակարգ կուսակցություն
82. Արդարություն և Հայրենիք կուսակցություն
83. Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցություն
84. Հանուն Հանրապետության Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք կուսակցություն
85. Իմ Հզոր Համայնք կուսակցություն
86. Վերելք կուսակցություն
87. Կայունություն կուսակցություն
88. Ազատական կուսակցություն
89. Ազգ-Բանակ-Հայրենիք կուսակցություն
90. Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցություն
91. Ազգային Ժողովրդավարական Բևեռ համահայկական կուսակցություն
92. Իրավական Պետություն կուսակցություն
93. Ինքնիշխան Հայաստան կուսակցություն
94. Արդար Հայաստան կուսակցություն
95. Համահայկական Ազգային Պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
96. Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն
97. Ձայն ազատական-պահպանողական կուսակցություն
98. Միասնական Հայրենիք կուսակցություն
99. Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություն
100. Քրիստոնեա Հայաստան կուսակցություն
101. Ժողովրդավարական Համախմբում կուսակցություն
102. Իրական Ժողովրդավարական կուսակցություն
103. Միացյալ Քրիստոնյա Հայաստան կուսակցություն
104. Ազգի Ձայն կուսակցություն
105. Միացյալ Հայաստան կուսակցություն
106. Ամբերդ ազգայնական կուսակցություն
107. Օրենք և Արդարություն կուսակցություն
108. Մայր Հայաստան ազգային-դեմոկրատական կուսակցություն
109. Նոր Վանաձոր ժողովրդավարական կուսակցություն
110. Բարոյական Արժեքներ կուսակցություն
111. Հանրայի Ձայն կուսակցություն
112. Ուժը Հայրենյաց կուսակցություն
113. Հայոց Ամրոց կուսակցություն
114. Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն
115. Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն
116. Հայաստանի Ժողովրդական Կոմունիստական կուսակցություն
117. Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն կուսակցություն
118. Նոր Ուժ ռեֆորմիստական կուսակցություն
119. Համահայկական Ճակատ կուսակցություն
120. Արդար Խոսք կուսակցություն
121. Առաջ աջակենտրոն կուսակցություն
122. Նոր Դարաշրջան կուսակցություն
123. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
124. Ազգային Միացյալ Հայաստան կուսակցություն
125. Ուժեղ Հայաստան կուսակցություն
126. Միասնական Ազգային Սահմանադրական կուսակցություն
127. Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն
128. Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն
129. Հայկական Ճանապարհ կուսակցություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ Լավրով. Թրամփը չի ասում, որ Ալյասկայում պայմանավորվածություններ չկանՇիրակում շան պատճառով վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ և ձերբակալվածներ«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջԲրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցըԻնը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան ՀովհաննիսյանըԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբըԱնժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել ենՈղբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժԾովախեցգետին ուտելուց հետո կինը կորցրել է ազդրի և հետույքի մի մասըՎահագն Խաչատուրյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Հայաստանի աջակցման համարՈւկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում«Ձեր տղաներին մեծ բարև փոխանցեք». Պուտին Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասինAl Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրելՈ՞վ կնվաճի աշխարհի առաջնության գավաթը․ կիսաեզրափակչի մասնակիցների գնահատականներըAl-Monitor. Իրաքի վարչապետը պլանավորում է հանդիպել Ռուբիոյի և Հեգսեթի հետԳազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Մասնագետը նշել է ցերեկային քնի լավագույն ժամերըԴավիթ Ղազինյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Արմլուր»Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման մտադրության մասինՀայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ամենադիտված