Ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական Combat Boat 90 դեսանտային նավը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Շվեդական արտադրության նավը ոչնչացվել է մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ռուսական զորքերի կազմավորումների հրթիռային և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ գործողությունների ընթացքում։
Բացի այդ, հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ուկրաինական ռազմաարդյունաբերական և էներգետիկ ոլորտի օբյեկտներին, ինչպես նաև զինամթերքի և վառելիքի պահեստներին, հեռահար ԱԹՍ-ների հավաքման և պահպանման վայրերին, ինչպես նաև 146 տարածքներում ուկրաինական զորքերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել