Թրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դուրս է եկել վերահսկողությունից»՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դնելով սարսափելի ընտրության առաջ, հաղորդում է Sky News-ը։
Հոդվածում նշվում է, որ համաշխարհային ասպարեզում քիչ առաջնորդներ են ավելի մտերիմ եղել, քան Թրամփը և Նեթանյահուն, սակայն ամերիկացի առաջնորդի՝ Իրանի հետ պատերազմից դուրս գալու ցանկությունը, կարծես, վտանգում է նրանց հարաբերությունները։
Ամիսներ շարունակ ԱՄՆ-ն Իսրայելի հավատարիմ դաշնակիցն էր։ Նեթանյահուն Թրամփին անվանել էր «Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ ընկերը»։
«Դա փոխվեց, երբ ԱՄՆ նախագահը որոշեց, որ իրեն իրականում անհրաժեշտ է վերադարձ էժան վառելիքին, պատերազմի ավարտ և Իրանի հետ համաձայնագիր։ Այդ պահին Իսրայելի վարչապետի շարունակական ռազմատենչությունը և Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմը երկարաձգելու նրա վճռականությունը հանկարծակի խնդիր դարձան», -գրում է հեղինակը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել