Ուղեղի բորբոքում ունեն․ Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի տան և մեքենայի հրկիզմանը Ռուսաստանի քաղաքացու ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ լրատվամիջոցների պնդումները որակել է՝ որպես «շիզոֆրենիայի դրսևորում»։ Դիվանագետը միջադեպը մեկնաբանել է «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
«Սա շիզոֆրենիայի դրսևորում է, որը... Այն անընդունելի է», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այն միտքը, որ Մոսկվայում բնակվող համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողը՝ դիվանագետի որդին, կարող էր կազմակերպել Մեծ Բրիտանիայի վարչապետի սեփականության հրկիզումը, կարող էր հղանալ միայն «ուղեղի բորբոքում» ունեցող մեկը։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ նման հայտարարությունները ցույց են տալիս, թե որքան քիչ է Մեծ Բրիտանիան գնահատում իր սեփական քաղաքացիներին, քանի որ հնարավոր է համարում նրանց համոզել «նման անհեթեթությունները»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել