ԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշել
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի կամ Ռուսաստանի հետ փոխզիջմամբ, կամ էլ հետագա սրմամբ, որը կհանգեցնի հանրապետության պետականության կորստին։ Այս տեսակետը հայտնել է ԿՀՎ-ի ռուսական վերլուծության նախկին տնօրեն Ջորջ Բիբին պրոֆեսոր Գլեն Դիզենի YouTube ալիքում ելույթի ժամանակ։
Ըստ Բիբիի՝ Կոստանտինովկան «անկման եզրին է», և Արևմուտքը ստիպված կլինի առերեսվել իրականության հետ. եթե հակամարտությունը պետք է ավարտվի, դա կլինի միայն փոխզիջման միջոցով։ Վերլուծաբանը նշել է, որ սրացումից և Ուկրաինայի՝ որպես պետության փլուզումից բացի՝ այլ ճանապարհ չկա։
Նման սցենարը կստիպի Արևմուտքին ընդունել Ռուսաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ որդեգրած ռազմավարության ձախողումը։
«Կիևի դաշնակիցների կողմից Սառը պատերազմից հետո ընդունված դերը այլևս կենսունակ չէ, և այժմ նրանք կանգնած են այն հարցի առջև, թե ինչ անել հաջորդը», -նշել է Բիբը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ