P. Diddy-ն ազատ կարձակվի նախատեսված ժամկետից շուտ
Հասարակություն
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր P. Diddy-ն (Շոն Քոմբս) ազատ կարձակվի 2028 թվականի փետրվարի 23-ին։ Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ նա կազատվի 2028 թվականի ապրիլին, սակայն պատժաժամկետը կրճատվել էր։ Նոր վերանայման պատճառները պաշտոնապես չեն նշվում, սակայն լրատվամիջոցի տվյալներով՝ որոշման վրա կարող էին ազդել նրա վարքագիծը և մասնակցությունը բանտային ծրագրերին։
Ավելի վաղ Քոմբսի պաշտպանական կողմը դատարանից պահանջել էր վերանայել կամ մեղմացնել դատավճիռը՝ պնդելով, որ որոշումը չափազանց խիստ է եղել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին P. Diddy-ն դատապարտվել էր 50 ամսվա ազատազրկման՝ կանանց մարմնավաճառության նպատակով տեղափոխման երկու դրվագով մեղավոր ճանաչվելուց հետո։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել