Ռուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալները
Ռուսաստան
Հնդկաստանը 2026 թվականի ապրիլին արտաքին շուկաներից ներմուծել է 19,53 միլիոն տոննա նավթ, ինչը 34,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով երկրի արդյունաբերության և առևտրի նախարարության տվյալներին։
Միևնույն ժամանակ Ռուսաստանից ներմուծված նավթի ծավալը կազմել է 6,7 միլիոն տոննա՝ տարեկան կտրվածքով նվազելով 22 տոկոսով։ Սակայն մարտ ամսվա համեմատ ռուսական նավթի մատակարարումները աճել են 27 տոկոսով։
Ապրիլին Ռուսաստանից գնված նավթի արժեքը գնահատվել է 5,79 միլիարդ դոլար, իսկ դրա մասնաբաժինը Հնդկաստանի ընդհանուր ներմուծման կառուցվածքում աճել է՝ հասնելով 34,4 տոկոսի։
Միևնույն ժամանակ Հնդկաստանը նվազեցրել է նաև նավթի գնումները Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Իրաքից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից՝ փոխարենը մեծացնելով ներմուծումը Բրազիլիայից, Նիգերիայից, Անգոլայից և Վենեսուելայից։
Ընդհանուր առմամբ՝ 2026 թվականի առաջին չորս ամիսներին Հնդկաստանը ներմուծել է 77,9 միլիոն տոննա նավթ՝ շուրջ 45 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել