Կանիբալիզմի մեղադրանքների կենտրոնում հայտնված դերասանը նկարահանվել է հայտնի ամսագրի համար
Հասարակություն
Ամերիկացի դերասան Արմի Համերը, որը նախկինում լայն քննարկումների կենտրոնում էր հայտնվել իր հասցեին հնչած մեղադրանքների պատճառով, նկարահանվել է The Hollywood Reporter ամսագրի համար։
39-ամյա դերասանը ֆոտոշարքում ներկայացել է պարզ կերպարով՝ մոխրագույն շապիկով, սև ջինսերով և սպիտակ սպորտային կոշիկներով։ Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Մարկ Գրիֆին Չեմպիոնն է։
Հարցազրույցում Համերը նշել է, որ ներկայում կենտրոնացած է իր երեխաների՝ 11-ամյա դստեր և 9-ամյա որդու դաստիարակության վրա։ Նա նաև խոստովանել է, որ մի ժամանակ այնքան էր ցանկանում վերադառնալ դերասանական գործունեությանը, որ պատրաստ էր նույնիսկ մասնակցել գովազդային նախագծերի։
Դերասանը կրկին հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները և նշել, որ անցած իրադարձություններից հետո վերանայել է իր կյանքի որոշ փուլեր։ Նրա խոսքով՝ այդ շրջանը դարձել է լուրջ փորձություն, սակայն նաև հնարավորություն՝ փոխվելու և վերաիմաստավորելու շատ բան։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել