Ռուսաստանը Իրանին կմատակարարի 21 քաղաքացիական ուղղաթիռ
Ռուսաստան
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը, որը մտնում է «Ռոստեխ»-ի կազմի մեջ, պայմանագիր է ստորագրել Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը 21 միավոր Ми-171 քաղաքացիական ուղղաթիռ մատակարարելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նոր տեխնիկան նախատեսվում է օգտագործել սանիտարական ավիացիայի, բեռների և ուղևորների փոխադրման, ինչպես նաև սոցիալական և մարդասիրական այլ ծրագրերի համար։
Հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովի խոսքով՝ Իրանը երկար տարիներ հանդիսանում է ռուսական ուղղաթիռաշինության գործընկերներից մեկը, և երկրում արդեն շահագործվում են ռուսական արտադրության տասնյակ քաղաքացիական ուղղաթիռներ։
Ընկերությունում հայտնել են, որ նոր պայմանագրով առաջին ուղղաթիռների փոխանցումը նախատեսվում է սկսել 2027 թվականին։
Մի-171-ը համարվում է Ми-8 ընտանիքի ամենապահանջված քաղաքացիական տարբերակներից մեկը և լայնորեն կիրառվում է փրկարարական, բժշկական ու տրանսպորտային նպատակներով։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել