Մակրոնը ընդգծել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի պայմանները պահպանելու անհրաժեշտությունը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերի պահպանումը։ Նա այս մասին հայտարարել է Էվիան-լե-Բենում կայացած «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։
«Անհրաժեշտ է, որ բոլորը պահպանեն այս համաձայնագիրը։ Առաջին հերթին՝ Իրանը, որը պարտավորվել է, այդ թվում՝ առաջին փուլի 60 օրվա ընթացքում, վերաբացել Հորմուզի նեղուցը առանց վճարների և, իհարկե, դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուհետև, բոլոր շահագրգիռ կողմերը չպետք է վերսկսեն ռազմական գործողությունները Լիբանանում։ Սա Իրանի, «Հեզբոլլահի» և Իսրայելի վերաբերյալ կարևոր կետ է», - ընդգծել է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ համաձայնագիրը չի լուծի կուտակված բոլոր խնդիրները։ «Կլուծի՞ համաձայնագիրը բոլոր խնդիրները։ Ոչ», - կարծում է Ֆրանսիայի առաջնորդը։ «Բայց ես աջակցում եմ դրան և անհրաժեշտ եմ համարում»։
Մակրոնը ընդգծել է Իրանի միջուկային խնդրի լուծմանն ուղղված ջանքերի պահպանման կարևորությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել