Թրամփը համոզված է, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Մոսկվան և Կիևը աշխատում են Ուկրաինայի հակամարտությունը լուծելու ուղղությամբ։
Նա դա հաստատել է Էվիան-լե-Բենում G7 գագաթնաժողովին մասնակցելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Ես խոսեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած իմ հեռախոսազրույցի մասին և հույս հայտնեցի:
Մենք շատ լավ զրույց ունեցանք նախագահ Պուտինի հետ։ Եվ շատ լավ զրույց Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ուզում են ինչ-որ բան անել», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
«Նրանք ուզում են, պարզապես չգիտեն՝ ինչպես», - պնդել է Թրամփը։
Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը, ի վերջո, կլուծվի։
«Ինչ-որ բան կստացվի», - ասել է ամերիկացի նախագահը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել