Axios. Թրամփը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
ԱշխարհՀունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային եղանակով ստորագրել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին X-ին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքի և իսրայելական 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Թրամփը անձամբ ստորագրել է համաձայնագրի պատճենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Վերսալի պալատում ընթրիքի ժամանակ։ Ստորագրված համաձայնագրի լուսանկարն ուղարկվել է իրանցիներին և միջնորդ երկրներին», - նշել է նա։
Ինչպես Ռավիդը նախկինում պարզաբանել էր, Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ է մտել էլեկտրոնային ստորագրությունից հետո։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել