ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան 

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի ապրիլի 13-ից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը վերջին տարիներին պետական համակարգում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նա նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ինչպես նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Անահիտ Մանասյանի 2022-2025 թվականների հայտարարագրերը և առանձնացրել նրա գույքային դրության, դրամական միջոցների ու եկամուտների վերաբերյալ բոլոր տվյալները։

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է նաև 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային ավանդները կազմել են՝
• 9 մլն 300 հազար դրամ,
• 9 հազար 123 եվրո,
• 9 հազար 326 ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝
• 16 մլն 401 հազար դրամ,
• 23 հազար 654 եվրո,
• 204 ԱՄՆ դոլար։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են՝
• 140 հազար դրամ,
• 4 հազար 750 եվրո,
• 6 հազար 600 ԱՄՆ դոլար։
2022 թվականին Անահիտ Մանասյանի հայտարարագրված եկամուտները գերազանցել են 15.2 մլն դրամը։

Ամենախոշոր եկամուտներից են եղել՝
• ՀՀ դատական դեպարտամենտից՝ 3 մլն 394 հազար դրամ,
• «Չաարատ Կապան» ՓԲԸ-ից՝ 1 մլն 800 հազար դրամ,
• «Եվրասիա համագործակցության» հիմնադրամից՝ 1 մլն 416 հազար դրամ,
• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 316 հազար դրամ։

Բացի դրանից, Մանասյանը եվրոյով և շվեյցարական ֆրանկով եկամուտներ է ստացել միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից և ՄԱԿ-ից։

Այսպիսով, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանն ունեցել է 2 բնակարան, 1 ավտոմեքենա, շուրջ 25.7 մլն դրամի և 32.7 հազար եվրոյի բանկային միջոցներ, ինչպես նաև բազմարժութային կանխիկ խնայողություններ։

2023 թվական. ՄԻՊ դառնալու առաջին տարում ի՞նչ ունեցվածք է ունեցել հայտարարագրել Մանասյանը
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը շարունակել է տնօրինել նույն երկու բնակարաններն ու 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և չի օտարել։
Արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ և փոխառություններ հայտարարագրված չեն եղել։

Տարվա վերջում նրա բանկային ավանդները կազմել են՝
• 10 մլն 100 հազար դրամ,
• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,
• 9 հազար 258.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝
• 37 մլն 602 հազար 726 դրամ,
• 288 հազար 18 դրամ,
• 16 հազար 854.46 եվրո,
• 196.67 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները կազմել են՝
• 100 հազար դրամ,
• 4 հազար 330 եվրո,
• 6 հազար 480 ԱՄՆ դոլար։
2023 թվականին Անահիտ Մանասյանի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 480 հազար 46 դրամ։

Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 14 մլն 683 հազար 951 դրամ,
• ՀՀ դատախազությունից աշխատավարձ՝ 6 մլն 472 հազար 732 դրամ,
• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 2 մլն 113 հազար 794 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 797 հազար 328 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 355.42 ԱՄՆ դոլար,
• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 61 հազար 511 դրամ,
• Ֆինանսների նախարարությունից այլ եկամուտ՝ 211 հազար 192 դրամ։
Տարվա ավարտին Մանասյանի դրամական միջոցները զգալիորեն աճել էին՝ հատկապես բանկային հաշիվներում կուտակված դրամային միջոցների հաշվին։

2024 թվական. բանկային միջոցների նոր աճ
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը պահպանել է Երևանում գտնվող երկու բնակարանները և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։
Տարվա ընթացքում անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերում և օտարում չի արձանագրվել։

Տարվա վերջի դրությամբ բանկային ավանդները կազմել են՝
• 10 մլն 967 հազար 304.8 դրամ,
• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,
• 9 հազար 451.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝
• 49 մլն 947 հազար 342.26 դրամ,
• 288 հազար 18.1 դրամ,
• 23 հազար 909.93 եվրո,
• 652.57 ԱՄՆ դոլար։
Ընդհանուր դրամային հաշիվների մնացորդը կազմել է 50 մլն 235 հազար 360 դրամ։

Կանխիկ միջոցները կազմել են՝
• 100 հազար դրամ,
• 3 հազար 427 եվրո,
• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։
2024 թվականի եկամուտները կազմել են 19 մլն 470 հազար 330 դրամ։

Դրանց թվում՝
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ 16 մլն 820 հազար 148 դրամ,
• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 543 հազար 503 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 865 հազար 715 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324 ԱՄՆ դոլար,
• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 81 հազար 668 դրամ,
• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից՝ 33 հազար 178 դրամ։

2025 թվական. 31 միլիոն դրամի փոխառություն և աճող ավանդներ
2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ունենալ Երևանում գտնվող երկու բնակարան և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։
Տարվա ամենաուշագրավ փոփոխությունը կապված է փոխառությունների հետ։ Մանասյանը «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին տրամադրել է 31 մլն 292 հազար դրամի փոխառություն։
Բանկային ավանդները տարվա վերջում կազմել են՝
• 11 մլն 890 հազար 797 դրամ,
• 10 հազար 24 ԱՄՆ դոլար,
• 9 հազար 621.27 եվրո։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝
• 31 մլն 850 հազար 2.55 դրամ,
• 288 հազար 18 դրամ,
• 33 հազար 184.38 եվրո,
• 96.08 ԱՄՆ դոլար։
Կանխիկ միջոցները կազմել են՝
• 200 հազար դրամ,
• 2 հազար 927 եվրո,
• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։
ՀՀ ՄԻպ-ի 2025 թվականի եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար 425 դրամ։
Դրանց թվում՝
• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 17 մլն 611 հազար 534 դրամ,
• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 1 մլն 291 հազար 928 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 923 հազար 492.9 դրամ,
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324.61 ԱՄՆ դոլար,
• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 77 հազար 209 դրամ,
• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ՝ 32 հազար 902 դրամ։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2025 թվականներին Անահիտ Մանասյանի հիմնական գույքային պատկերը մնացել է անփոփոխ՝ երկու բնակարան և մեկ ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ տարեցտարի աճել են նրա բանկային ավանդներն ու դրամական միջոցները, իսկ 2025 թվականին արդեն հայտարարվել է նաև 31.3 մլն դրամի փոխառություն, որը տրամադրվել է «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին։ Նրա տարեկան եկամուտները նշված ժամանակահատվածում տատանվել են 15.2-24.5 մլն դրամի սահմաններում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված է
Ամենադիտված