Ֆիդան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
Աշխարհ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Türkıye» թերթին՝ հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո։
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Նախագահ Թայիփ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում։ Նոր շրջանում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան», – նշել է Ֆիդանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում շնորհավորել էր Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նրանց միջև հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել շփումների ակտիվացման կապակցությամբ։
Սահման ունենալով հանդերձ՝ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն. սահմանը փակ է 1993 թվականից։ Առայժմ կողմերը համաձայնել են բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող երրորդ երկրների քաղաքացիների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ