Ռյուտե. Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման խմբի նիստին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին Բրյուսել է ժամանել՝ մասնակցելու Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նախատեսված նիստի բացումից առաջ։
«Հանդիպումը կավարտվի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստով։ Վոլոդիմիր Զելենսկին, որին ես ընդունել եմ երեկ երեկոյան, կմասնակցի», - ասել է Ռյուտեն։
Նա նշել է, որ ինքն ու Զելենսկին, ի թիվս այլ հարցերի, քննարկել են, թե ինչպես ապահովել Ուկրաինային զենքի օգնությունը, որպեսզի այն կարողանա «շարունակել պատերազմը»։
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ ԵՄ առաջնորդները Զելենսկիին հրավիրել են ելույթ ունենալ այսօր երեկոյան նախատեսված ԵՄ գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ