Դատարանը որոշում է կայացրել Հիտլերի անունով պիցցա պատվիրած ուսանողի գործով
Ռուսաստան
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում դատարանը հինգ օր վարչական կալանք է սահմանել 18-ամյա ուսանողի նկատմամբ, որը պիցցա էր պատվիրել Ադոլֆ Հիտլերի անունով։ Այդ մասին հայտնում է «112» Telegram ալիքը։
Դատարանում պարզվել է, որ մինչ այդ երիտասարդը բաց զրույցում հրապարակել էր լուսանկար՝ սեղանի վրա պատկերված նացիստական խորհրդանիշներով։ Նա ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար։
Ըստ հրապարակման՝ երիտասարդը պատվերը ձևակերպել էր «Դեպո» առևտրի կենտրոնում։ Իրավապահները պարզել են պատվիրատուի ինքնությունը, որը տեղի շինարարական քոլեջի ուսանող է եղել։
Նրան ձերբակալել են ուսումնական հաստատությունում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ