Մոսկվայի ևս երկու օդանավակայան վերադարձել են բնականոն աշխատանքի
Ռուսաստան
Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները հունիսի 18-ին սահմանված ժամանակավոր սահմանափակումներից հետո վերադարձել են բնականոն աշխատանքի։ Այդ մասին հայտնել է «Ռոսավիացիան» իր պաշտոնական Telegram ալիքում։
Երկու օդանավակայաններն աշխատանքը վերականգնել են Մոսկվայի ժամանակով մոտ 11:30-ին։ Դրանից առաջ սահմանափակումները հանվել էին նաև «Շերեմետևո» օդանավակայանում։
Միաժամանակ «Ժուկովսկի» օդանավակայանում օդանավերի թռիչքներն ու վայրէջքները դեռ իրականացվում են համաձայնեցման կարգով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի չորս հիմնական օդանավակայաններում ընդհանուր առմամբ հետաձգվել կամ չեղարկվել էր 527 չվերթ, իսկ ամենաբարդ իրավիճակը գրանցվել էր «Շերեմետևո»-ում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ