Կադիրովի երեխաները հանդիպել են Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ
Համաշխարհային Մամուլ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները՝ Ալի, Ախմատ և Ադամ Կադիրովները, հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրքի բեն Մուհամմեդ Ալ Սաուդի հետ։ Այդ մասին հայտնել է Ռամզան Կադիրովը։
Հաղորդվում է, որ Չեչնիայի կառավարության կազմում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ախմատ Կադիրովը արքայազնին փոխանցել է հոր ուղերձը՝ հասցեագրված Սաուդյան Արաբիայի ղեկավար Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին։
Կադիրովի խոսքով՝ նման հանդիպումները նպաստում են փոխըմբռնման ամրապնդմանը, բարեկամական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։
Հանդիպման կազմակերպման պատճառների և այն հանգամանքի մասին, թե ինչու Չեչնիայի ղեկավարը անձամբ չի մասնակցել հանդիպմանը, լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ