«Аэрофлот»-ը չեղարկել է ավելի քան 170 չվերթ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ
Ռուսաստան
«Аэрофлот» ավիաընկերությունը և նրա դուստր «Ռոսիա» ընկերությունը չեղարկել են ավելի քան 170 չվերթ՝ կապված հունիսի 18-ի առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում կիրառված ժամանակավոր սահմանափակումների հետ։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Տեղեկությունների համաձայն՝ չեղարկվել է Մոսկվայից մեկնող 80 չվերթ և դեպի մայրաքաղաք ժամանող ավելի քան 90 չվերթ։
«Аэрофлот»-ի պաշտոնական Telegram ալիքում ուղևորներին խորհուրդ է տրվել չեղարկված տոմսերի վերադարձն ու վերաձևակերպումը կատարել հեռավար եղանակով։
Միաժամանակ «Շերեմետևո» բազային օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով աջակցություն են ցուցաբերում ուղևորներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի չորս հիմնական օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի», հետաձգված և չեղարկված չվերթների թիվը հասել էր 527-ի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ