Ռյուտե. Իրանը միջուկային զենքի մշակումից ավելի հեռու է, քան երբևէ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի մշակումից, քան երբևէ։
«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք։ Այսօր, ԱՄՆ գործողությունների արդյունքում, Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ձեռքբերումից, քան երբևէ», - ասել է նա՝ բացելով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները «ոգեշնչված են ԱՄՆ-Իրան համաձայնագրի արդյունքում խաղաղության հեռանկարով», որը նա անվանում է «ուշագրավ նվաճում»։ «Շնորհակալություն, և, իհարկե, շնորհակալություն ԱՄՆ նախագահին», - ասել է Ռյուտեն՝ դիմելով Պենտագոնի քարտուղար Պիթ Հյոգսեթին։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն իրենց մասնակցությունը Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պահպանելու ջանքերին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել