Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանի
Հասարակություն
Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում, հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտ, Արարատյան դաշտ, Երևան, ջերմաստիճանը բարձրանալու է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հունիսի 18-20-ը հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև +36-+37 աստիճան, Երևանում՝ +35, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև +36 աստիճան։
Հունիսի 21-ից սկսած ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի։
«Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես հյուսիային շրջաններում, գիշերն ու երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն»,- ասաց Սուրենյանը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել