Եվրամիությունում քննարկում են ՌԴ քաղաքացիներին արդեն տրված շենգենյան վիզաների վերանայման հնարավորությունը
Աշխարհ
Եվրամիության երկրներում քննարկվում է արդեն տրամադրված շենգենյան վիզաների և կեցության թույլտվությունների վերանայման հնարավորությունը ռուսաստանցի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրի տվյալներով՝ թեման քննարկումների փուլում է գտնվում դեռևս մարտ–ապրիլ ամիսներից, սակայն ԵՄ անդամ երկրները դեռևս միասնական համաձայնության չեն հասել։
Ըստ հրապարակման՝ խոսքը կարող է վերաբերել այն անձանց, որոնք աշխատել են ռուսական ընկերություններում կամ հրապարակային դիրքորոշում են հայտնել Ռուսաստանի քաղաքականության, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերաբերյալ։
Հնարավոր որոշումների պաշտոնական հիմնավորումը կարող է ներկայացվել անվտանգության նկատառումներով։
Ավելի վաղ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նշել էին, որ ռուսաստանցիների համար Եվրոպա մեկնելը վերջին շրջանում բարդացել է նաև շենգենյան փաստաթղթերի ձևակերպման սահմանափակ հնարավորությունների պատճառով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ