Իսրայելը կանչել է Բելառուսի դեսպանին՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի արտգործնախարարությունը պաշտոնական նկատողություն է հայտնել Թել Ավիվում Բելառուսի դեսպան Յուրի Յարոշևիչին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ պատճառը դարձել են Լուկաշենկոյի այն հայտարարությունները, որոնցում նա համեմատություններ էր անցկացրել Հոլոքոստի և Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների միջև։
Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Էդեն Բար-Տալը նշել է, որ նման համեմատություններն անընդունելի են, հատկապես հաշվի առնելով, որ Հոլոքոստի ողբերգությունը անմիջականորեն առնչվել է նաև Բելառուսի տարածքին։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարությունում նույնպես քննադատել էին Լուկաշենկոյի հայտարարությունները՝ դրանք գնահատելով որպես անընդունելի։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին