Աֆրիկյան միությունը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը
Աշխարհ
Աֆրիկյան Միությունը (ԱՄ) ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման, լարվածության նվազեցման և երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄ հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆի հայտարարության մեջ:
Յուսուֆի խոսքով՝ համաձայնագիրը ցույց է տալիս երկխոսության և դիվանագիտության ուժը հակամարտությունների լուծման և պետությունների միջև վստահության կառուցման գործում: Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված համաձայնությունները կհարթեն երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և միջազգային համագործակցության ընդլայնման ճանապարհը։
ԱՄ հանձնաժողովի նախագահը նաև վերահաստատեց ԱՄ-ի հանձնառությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով վեճերի խաղաղ կարգավորմանը: Նա նշեց, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել պետությունների միջև խաղաղության, համագործակցության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել