Ֆինլանդիայի նախագահը արձագանքել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին խոսակցություններին
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ ներկայումս չի տեսնում որևէ ապացույց, որը կհուշեր Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների վրա հնարավոր հարձակման մտադրության մասին։ Այդ մասին նա ասել է ֆիննական Hufvudstadsbladet թերթին տված հարցազրույցում։
«Որպես նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար և պարզապես որպես ֆինն՝ ես չեմ տեսնում որևէ ապացույց, որ նման բան կարող է տեղի ունենալ», — նշել է Ստուբբը։
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն ևս երեք-չորս ամիս։
Ավելի վաղ Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միկաել Կլասսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեսականորեն կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունը՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում հնարավոր ճնշումների միջոցով։ Նրա խոսքով՝ Շվեդիան պատրաստվում է տարբեր զարգացման սցենարների։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ